Թուրքիայում թունավորման հետևանքով ավելի քան 50 մարդ է հոսպիտալացվել

14:36   20 Հուլիս 2019    417

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Թուրքական ԶԼՄ-ներին, Թուրքիայի արևելքում գտնվող Էրզինջան քաղաքում թունավորման հետևանքով 56 մարդ, այդ թվում 21 երեխա է հոսպիտալացվել:

Ըստ պարբերականի՝ նորակոչիկին բանակ ճանապարհելու առթիվ հյուրերին խնջույքի են հրավիրել: Կարճ ժամանակ անց արտակարգ ծառայություն զանգեր են ստացվել, որ մարդիկ ջերմում են, ունեն սրտխառնոց, գլխապտույտ և փսխում:

Շտապ օգնության մեքենաներով նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները