«Բրիտանիա-Իրան տագնապի պատասխանատուն Բոլթոնն է». The Observer

13:42   21 Հուլիս 2019    229

Անցնող օրերին Պարսից ծոցում ծավալված զարգացումների մասին ուշագրավ հրապարակում է կատարել բրիտանական The Observer թերթը։

Այն գրում է, որ Իրանի իսլամական հանրապետության և Մեծ Բրիտանիայի միջև օրեցօր աճող լարվածության հիմնական պատճառը ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ջոն Բոլթոնն է, ով որոշ աշխատանք է տանում այս ուղղությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թերթը նաև հիշեցնում է, որ երբ Մեծ Բրիտանիային հաջողվեց Իրանին պատկանող նավթատարը Ջիբրալթարում կալանքի տակ վերցնել, Բոլթոնն իր թվիթերյան էջում հետևյալ գրառումը կատարեց. «Ինչպիսի՜ մեծ ուրախություն բոլորի համար՝ բրիտանական ուժերին հաջողվեց կալանել իրանական մի նավ, որն ուղևորվում էր Սիրիա և խախտում Սիրիայի դեմ սահմանված եվրոպական պատիժները»։

Բրիտանական թերթը նկատել է, որ Անգլիայի վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականով երկրում սուր քաղաքական տագնապ է սկիզբ առել, սակայն բրիտանացի բարձրաստիճան պատասխանատուները մտահոգ չեն իրենց վիճակով, ու շատ հավանական է, որ Իրանի դեմ լուրջ սրացումների գնան՝ առանց այդ էլ Պարսից Ծոցում առկա գերլարված իրավիճակը դարձնելով տագնապալի։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Իրանի «Հեղափոխության պահակների կորպուսը» կալանքի տակ է առել բրիտանական Stena Impero լցանավը: Կալանքը կատարվել է ռազմական մեծ նշանակություն Հորմուզի նեղուցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բիտանիա   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները