Ավստրալիայի ափերին հազվագյուտ լսնամաշկ կետ է նկատվել

14:28   21 Հուլիս 2019    198

Ավստրալիայի ափերին հազվագյուտ լսնամաշկ կետ է հայտնաբերվել:

Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Կենդանին նկատվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում: Տեսանյութը հրապարակել է 53-ամյա Մարկ Ցուկոնին՝ հուլիսի 11-ին, երբ ծովափին կադրեր անելիս է եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա տեսակետ է հայտնել, որ կենդանին կարող է աշխարհի լսնամաշկ 5 կետերից մեկը լինել: Տղամարդու գնահատմամբ՝ կաթնասունը, ամենայն հավանականությամբ, 13-16 ամսական կարող է լինել: Համացանցի օգտատերերը կարծիք են հայտնել, որ կետը կարող է դեռևս 1991 թվականին նկատված միակ լսնամաշկ կետի հետնորդը լինել:

Հայտնի է, որ 30-ամյա Միգալոն տարվա այս շրջանում Ավստրալիայի ափեր է հասնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները