Անգլիայում կփակվի 2 աշակերտ ունեցող դպրոցը

16:19   21 Հուլիս 2019    171

Անգլիայում ամենափոքր համարվող դպրոցը շուտով կփակվի, հաղորդում է Independent-ը:

Անգլիական Բլիսդեյլի եկեղեցու տարրական դպրոցը, որը գտնվում է Պրեստոնի մոտակայքում, կփակվի երեքշաբթի, քանի որ 2 աշակերտներից մեկը ուսման հաջորդ փուլ է անցնում՝ միջնակարգ դպրոց:

180 տարի աշխատելուց հետո դպրոցը փակելու որոշում է կայացվել, այն ֆինանսապես անապահով է ճանաչվել: Նշվում է, որ վերջին 5 տարում աշակերտների թիվը 16-ից կրճատվել է մինչեւ 2-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անգլիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները