ԱՄՆ-ում գտել են Boeing 737 Max-ի «գերեզմանոց»

18:04   21 Հուլիս 2019    144

Հարավային Կալիֆոռնիայում Վիկտորվիլլայի լոգիստիկ օդանավակայանում հայտնաբերել են «գերեզմանոց»՝ Boeing 737 Max ինքնաթիռների խնդիրներով, որոնց թռիչքը արգելել են ավիաաղետից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է Daily Mail-ի բրիտանական տաբլոիդը:

Օդանավակայանի կայանատեղիում գտնվում են Southwest Airline ավիաընկերության ավելի քան 35 ինքնաթիռներ, որոնք այնտեղ կմնան առնվազն մինչև 2019-ի նոյեմբեր ամիսը, երբ այդ տիպի օդային տրանսպորտի թռիչքի արգելքը կարող է հանվել:

Այս պահին աշխարհի մի քանի երկրներում ամբողջովին դադարեցվել է Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը հաղորդիչների հետ կապված՝ հայտնաբերված անսարքությունների պատճառով: Ենթադրաբար հենց դրանց պատճառով են Եթովպիայում՝ մարտի 10-ին, իսկ Ինդոնեզիայում 2018-ի հոկտեմբերին տեղի ունեցել ավիաաղետներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները