Հրապարակվել են տվյալներ Անգելա Մերկելի եկամուտների մասին

18:15   21 Հուլիս 2019    148

Հրապարակվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ամենամսյա եկամուտների մասին տեղեկություններ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է germania.one-ը՝ հղում անելով Բունդեսթագի մամլո ծառայությանը:

Նշվում է, որ քաղաքական գործիչը մեկ ամսում ստանում է €19 796, 68: Դրանից Մերկելի պաշտոնական վարձատրությունը կազմում է €17 701,40:

Ընդհանուր գումարը ստացվում է լրացուցիչ հավելումների հաշվին: Այսպես. պաշտոնական հավելումը կազմում է €30,68, հավելումների շրջանային գործակիցը և ծառայողական ծախսերի փոխհատուցումը առանձին-առանձին կազմում են €1 հազարից փոքր-ինչ ավելի:


Բացի այդ, Մերկելը ներկայացուցչական ծախսերից ստանում է 50%, քանի որ Բունդեսթագի անդամ է, ինչպես նաև 25%՝ որպես խորհրդարանի անդամ:

Փորձագետները Գերմանիայի կանցլերի տարեկան եկամուտը գնահատել են €333 հազար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անգելա-Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները