Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ամեն ինչի, լցանավի ձերբակալումից հետո

18:23   21 Հուլիս 2019    205

Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեջադը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման՝ Հորմուզի նեղուցում բրիտանական Stena Impero նավթային լցանավի ձերբակալությունից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է Twitter-ում:

Նրա խոսքերով, իրանական կողմը պնդում է, որ ճիշտ է, բայց պատրաստ է «տարբեր սցենարների»: Նա ընդգծել է, որ ներկայումս բրիտանական իշխանությունները պարզապես պարտավոր են զսպել ուժերին, որոնք ցանկանում են լցանավի պատճառով կոնֆլիկտ հրահրել երկու երկրների միջև:

«Դա բավականին վըտանգավոր և անխոհեմ է տարածաշրջանի համար դժվար ժամանակաշրջանում»,- հավելել է Բաիդինեջադը:

Իրանը բրիտանական նավ է ձերբակալել՝ «միջազգային կանոնները խախտելու» համար՝ լցանավի և իրանական ձկնորսական նավի միջև տեղի ունեցած միջադեպից հետո: Բրիտանական նավի վրա են գտնվում երեք ռուսներ և ևս 20 մարդ Լատվիայից, Ֆիլիպիններից և Հնդկաստանից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները