ԱՄՆ-ն ավարտել է «Օրիոն» տիեզերանավի աշխատանքները և պատրաստվում է այն լուսնի շուրջ թռիչքի ուղարկել

18:44   21 Հուլիս 2019    164

ԱՄՆ-ն ավարտին է հասցրել «Օրիոն» տիեզերանավի աշխատանքները և մտադիր է այն լուսնի շուրջ թռիչքի ուղարկել, ասված է ՆԱՍԱ-ի հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ «Օրիոն» պատրաստ է առաջին լուսնային առաքելությանը՝ Artemis-ին»,, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՆԱՍԱ-ն «Օրիոն» տիեզերանավը և Լուսնի շուրջ Space Launch System հրթիռը կգործարկի՝ համակարգը փորձարկելու և հինգ տարի հետո Լուսնի վրա առաջին կնոջ և հաջորդ տղամարդու իջեցումը նախապատրաստելու համար, ինչպես նաև դեպի Մարս հետագա առաքելությունների նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Artemis 1» առաքելության անձնակազմի համար «Օրիոն» տիեզերանավի ստեղծումն ավարտված է, և այն պատրաստ է իր պատմական առաջին թռիչքի նախապատրաստական աշխատանքներին»,- իր հերթին հայտարարել Է Մայք Փենսը:

Տիեզերանավի կմախքի ջերմային պաշտպանությունն ավարտին կհասցվի մոտ ժամանակներս, իսկ սեպտեմբերին այն կտեղափոխվի Օհայո, որտեղ վերջնական փորձարկումներ կիրականացվեն: Երբ նավը պատրաստ կլինի թռիչքի, ՆԱՍԱ-ն չի մանրամասնում:

Նշենք, որ ԱՄՆ-ն այս օրերին նշում է Լուսնի վրա ամերիկացի տիեզերագնացների առաջին վայրէջքի 50-ամյակը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները