Լողափը բացվել է ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանի կողքին

18:52   21 Հուլիս 2019    162

Լողալ, արևայրուք ընդունել և նույնիսկ սերֆինգով զբաղվել այժմ կարելի է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի կողքին, որտեղ ութ տարի առաջ լուրջ վթար է տեղի ունեցել:

ԱԷԿ-ի կողքին լողափը կրկին բաց է այցելուների համար, հաղորդում է Japan Times-ը:

Kitaizumi Beach-ը բաց է հանրության համար: Այստեղ արդեն վոլեյբոլի և սերֆինգի մրցումներ են անցկացվել: Մարզիկները միտումնավոր են ընտրել այս վայրը, որպեսզի ապացուցեն, որ տարածքում ճառագայթում չկա: Չի բացառվում, որ Kitaizumi-ին շուտով նաև միջազգային մրցույթների անցկացման վայր դառնա:

Փորձագետները լողափի ռադիացիոն վիճակը ստուգել են մայիսին: Այդ ժամանակ սարքերը ցույց են տվել, որ ջրում և օդում ճառագայթման մակարդակը նույնն է, ինչ եղել է վթարից առաջ:

«Ֆուկուսիմա -1» ատոմակայանում վթարը տեղի է ունեցել 2011 թ.-ի մարտի 11-ին: Այդ ժամանակ Ճապոնիան տուժել է պատմության մեջ ամենաուժեղ երկրաշարժից և դրան հաջորդած ցունամիից: Տարերային աղետների հետևանքով անջատվել են էլեկտրամատակարարման սարքավորումները:

Դրա պատճառով դադարել են աշխատել ինչպես ստանդարտ, այնպես էլ արտակարգ իրավիճակների հովացնող համակարգերը: Ռեակտորների ակտիվ գոտին հալվել է: Տեղի են ունեցել ջրածնի պայթյուններ առաջին երեք էներգաբլոկներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆուկուսիմա  


Վերնագիրի այլ պիտակները