Թուրքմենստանի նախագահի մահվան մասին հաղորդել են լրատվամիջոցները

19:00   21 Հուլիս 2019    257

Ռուսական լրատվամիջոցները հաղորդել են Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդըմուհամեդովի մահվան մասին:

Ինչպես հաղորդում է «Գովորիտ Մոսկվան», այդ մասին հայտնել է քաղաքագետ, Եվրասիական խնդիրների մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Ասլան Ռուբաևը՝ հղում անելով հանրապետության մայրաքաղաքի աղբյուրներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գուրբանգուլի Բերդըմուհամեդովը հուլիսի 15-ին մեկնել է արձակուրդ: Այսօր նրա մահվան մասին հաղորդել է արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման մեջ մասնագիտացած El Murid Telegram-ալիքը, հղում անելով անանուն թուրքմենական ընդդիմությանը: Մի օր առաջ «Ազատ Թուրքմենստան» YouTube-ալիքը, հղում անելով Աշխաբադում իր թղթակիցներին, տեղեկացրել է, որ քաղաքական գործիչը մահացել է հուլիսի 20-ին:

Մահվան պատճառը սուր երիկամային անբավարարությունն է:

Այս տեղեկության պաշտոնական հաստատում կամ հերքում չկա: Թուրքմենստանը համարվում է տեղեկատվական առավել փակ երկրներից մեկը:

Գուրբանգուլի Բերդըմուհամեդովը Թուրքմենստանի նախագահն է 2007 թվականից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքմենստան  


Վերնագիրի այլ պիտակները