Իրանի իշխանությունները հրաժարվել են ազատ արձակել ձերբակալված լցանավում գտնվող ռուսաստանցիներին

19:17   21 Հուլիս 2019    379

Իրանական իշխանությունները հայտարարել են, որ չեն կարող ազատ արձակել ռուսաստանցիներին և Հորմուզի նեղուցում ձերբակալված բրիտանական Stena Impero լցանավում գտնվող մյուս անձանց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով դիվանագիտական առաքելությանը:

Ինչպես նշվում է, Իրանի կառավարությունը Թեհրանում Ռուսաստանի դեսպանատանը հաղորդել է, որ կալանավորված լցանավի անձնակազմին ազատ չի արձակի մինչև քննչական գործողությունների ավարտը:

Իրանում, ավելի վաղ նշել են, որ նավը մինչև կալանավորումը «ներգրավված է եղել միջադեպում», իրանական ձկնորսական նավի մասնակցությամբ:

Իրանը բրիտանական նավը ձերբակալել է «միջազգային կանոնները խախտելու» համար՝ լցանավի և իրանական ձկնորսական նավի միջև տեղի ունեցած միջադեպից հետո: Բրիտանական նավի վրա են գտնվում երեք ռուսաստանցիներ և ևս 20 մարդ Լատվիայից, Ֆիլիպիններից և Հնդկաստանից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները