Լեհաստանում գեյ-շքերթն ավարտվել է անկարգություններով. VIDEO

19:29   21 Հուլիս 2019    399

Լեհաստանի Բելոստոկ քաղաքի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ է գործածել ԼԳԲՏ-ին աջակցող երթի ժամանակ: «Հավասարության երթին» ավելի քան 800 մարդ է մասնակցել:

Հայտնի է, որ միջոցառման անցկացմանը փորձել են խանգարել «Այստեղ Լեհաստանն է, ոչ թե Բրյուսելը» կարգախոսներով հակառակորդները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանք երթի մասնակիցներին այլասերվածներ են անվանել և նրանց ուղղությամբ քարեր, շշեր և ձվեր նետել:

Տեղի ոստիկանական բաժանմունքի մամլո քարտուղար Տոմաշ Կրուպի խոսքերով, երթի ժամանակ 20 մարդ է ձերբակալվել: Նրանց նկատմամբ տուգանքներ են կիրառվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները