Siemens-ի ղեկավարն ԱՄՆ վարչակազմին «ռասիզմի դեմք» է անվանել

19:41   21 Հուլիս 2019    116

Գերմանական Siemens ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջո Քեզերը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը դառնում է մարդկանց մեկուսացման և «ռասիզմի դեմքը» և ափսոսանք է հայտնել դրա համար:

«Ես տխրում եմ, որ աշխարհում ամենակարևոր քաղաքական գերատեսչությունը դառնում է ռասիզմի և բացառման (հասարակությունից) դեմքը»,- գրել է Քեզերը Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նման ձևով նա մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի մասին հոդվածը, որի ընթացքում նրա կողմնակիցները կոչ են արել «տուն ուղարկել» Մինեսոտայից մահմեդական կոնգրեսական Իլհան Օմարին, որը մանուկ հասակում Միացյալ Նահանգներ է ներգաղթել Սոմալիից:

«Ես երկար տարիներ եմ ապրել եմ ԱՄՆ-ում և իմացել, ինչպես երբեք, ինչ է ազատությունը, հանդուրժողականությունը և սրտաբաց լինելը»,- հավելել է Քեզերը:

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած հանրահավաքում, որտեղ ելույթ էր ունենում Թրամփը, նախագահի աջակիցները վանկարկել են Օմարի հասցեին. «Ուղարկեք նրան տուն»: Թրամփն ինքը նախկինում Օմարին կոչ էր արել վերադառնալ իր ծննդավայր, եթե նրան դուր չի գալիս Ամերիկան:

Թրամփը նաև Twitter-ում գրել է, որ ԱՄՆ կոնգրեսի «առաջադեմ» դեմոկրատական կանայք, որոնք եկել են այն երկրներից, որոնց կառավարությունները «լիակատար աղետ են, ամենավատը, ամենակոռումպացվածն ու անաշխատունակն աշխարհում», հիմա բարձրաձայն հայտարարում են ԱՄՆ-ի բնակիչներին, ամենամեծ և ամենահզոր ազգին Երկրի վրա, թե ինչպես է պետք ղեկավարել կառավարությունը»:

Դրանից հետո ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամները քննադատության են ենթարկել Թրամփին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Siemens  


Վերնագիրի այլ պիտակները