Հնդկաստանը նորագույն հրթիռների 12 փորձարկում է անցկացրել

19:50   21 Հուլիս 2019    135

Հնդկաստանը վերջին տասն օրերի ընթացքում իրականացրել է սեփական մշակման հակատանկային կառավարվող նորագույն «ՆԱԳ» հրթիռների տասներկու փորձարկում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է այդ երկրի պաշտպանության նախարարությունը։

Այդ հրթիռները նույն դասի արդեն երրորդ սերնդի մշակումներն են։ Փորձարկումներն անցկացվել են Փոքհարան զորակայանում, որը գտնվում է Ռաջասթան նահանգում։ Փորձարկումները եղել են տարբեր բարդության եւ անցել են բարեհաջող։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները