Հայտնի է դարձել Instagram-ից օգտվողների թվով առաջատար երկրների եռյակը

19:58   21 Հուլիս 2019    144

Instagram-ից օգտվողների թվով աշխարհում առաջատարն ԱՄՆ-ն է: Երկրի 121 մլն բնակիչ գրանցված է այդ հարթակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տվյալները հրապարակված են LPGenerator-ում:

Սոցիալական հարթակից օգտվողների թվով երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 71 մլն օգտատերով, իսկ եռյակը եզրափակում է Բրազիլիան՝ 64 մլն օգտատրոջ ակտիվությամբ։

Տասնյակում ներառված են նաև Ինդոնեզիան՝ 62 մլն, Թուրքիան՝ 38 մլն, Ռուսաստանը՝ 37 մլն, Ճապոնիան՝ 27 մլն, Մեծ Բրիտանիան՝ 24 մլն, Մեքսիկան՝ 22 մլն և Գերմանիան՝ 20 մլն օգտատերերով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Instagram  


Վերնագիրի այլ պիտակները