Մոսկվայի օդանավակայաններում 3 տասնյակից ավելի չվերթներ են հետաձգվել և չեղարկվել

20:14   21 Հուլիս 2019    154

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքային օդանավակայաններում չեղարկել կամ հետաձգվել է 33 չվերթ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ ներկայացնելով «Յանդեքս. Չվացուցակ» ծառայության տվյալները:

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է19 չվերթ, «Դոմոդեդովոյում»՝ երկու, երեքը չեղարկվել են: Եվս 9 չվերթ հետաձգվել է «Շերեմետևոյում»:

Համապատասխան տվյալները տրամադրել են օդանավակայանները, սակայն չեղարկումների և հետաձգումների պատճառները դեռևս չեն նշվում:

Նշվում է, որ հետաձգում է համարվում առնվազն 30 րոպեով շեղումը չվերթների ժամատախտակից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները