Գիտնականները գլոբալ աղետից խուսափելու տարբերակ են առաջարկել

20:22   21 Հուլիս 2019    157

Գերմանական Պոդսդամ քաղաքի գիտնականները հայտնել են կլիմայական փոփոխությունների հետևանքով համաշխարհային աղետից խուսափելու միակ տարբերակը:

Ինչպես փոխանցում է Science Art-ը՝ նրանք կարծում են, որ գլոբալ տաքացման հետևանքով Անտարկտիդայի խոշոր սառցաբեկորների հալոցքի վտանգը կարելի է վերացնել՝ այնտեղ արհեստական ձյուն տեղափոխելու միջոցով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սառցադաշտերի հալոցքից ծովի մակարդակը կբարձրանա 3 մետրով՝ ջրի տակ առնելով Նյու Յորքը, Շանհայն ու Տոկիոն:

Միևնույն ժամանակ գիտնականներն ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ նման մի ծրագիր իրականացնելու համար անհավանական բարդ աշխատանք է պահանջվում: Նրանց հաշվարկներով՝ ծրագրի իրականացման համար պետք է միջինը 10 տարվա ընթացքում առնվազն 7.4 տրիլիոն տոննա արհեստական ձյուն տեղափոխել Անտարկտիդա:

Դա իրականացնելը, մասնագետների կարծիքով, բացի մասշտաբային բարդություններից, կարող է էկոլոգիական այլ խնդիրների հանգեցնել:

Գիտնականները եկել են համատեղ եզրահանգման, որ, այնուամենայնիվ, խնդրից խուսափելու ամենաապահով ու արդյունավետ ճանապարհն օդ արտանետվող ջերմոցային գազերի ծավալի նվազեցումն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները