Google-ը 11 մլն դոլար կվճարի տարեցների հանդեպ խտրականության պատճառով

21:15   22 Հուլիս 2019    290

Google ընկերությունը համաձայնել է վճարել 11 մլն դոլար՝ ազատվելու համար տարեց հայցվորների նկատմամբ խտրականության մեղադրանքներից:

Ավելի վաղ մերժված հայցվորները համացանցային հսկայի դեմ ներկայացրել էին խմբակային հայց:

Այժմ 227 հայցվորներից յուրաքանչյուրը Google-ից կստանա 35 հազար դոլար: Եվս 2,75 մլն դոլար կհատկացվի փաստաբաններին՝ նշել է Bloomberg-ի կայքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համաձայնագրի մեջ, որը ընկերությունը կնքել է նախկինում մերժված հայցվորների հետ, կա կոչ՝ հղված Alphabet Inc. ստորաբաժանմանը՝ մոռանալ տարիքային նախապաշարմունքների մասին, ինչպես նաև ստեղծել կոմիտե, որը բացառապես կզբաղվի աշխատանքի ընդունելիս տարիքային բազմազանության հարցերով: Բացի այդ, կոմիտեում կհետևեն հայցվորների գանգատների պատշաճ հետաքննությանը:

Սկզբում հայց է ներկայացրել ոչ երիտասարդ Շերիլ Ֆիլեքսը, որին մի քանի անգամ մերժել են Google-ում աշխատանքի ընդունվելու հարցում՝ չնայած նրա բավարար որակավորմանը: Հայցվորը 7 տարի փորձել է մտնել համացանցային հսկայի հաստիքացուցակի մեջ, սակայն միշտ՝ անհաջող:

Արդյունքում նա ընկերությանը մեղադրել է տարեցների նկատմամբ «խտրականության պարբերական պրակտիկայի» մեջ:

«Տարիքային խտրականությունը խնդիր է, ինչն անհրաժեշտ է լուծել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության մեջ, և մենք շատ ուրախ ենք, որ մեզ հաջողվել է հասնել արդարացի կարգավորման մեր հաճախորդների համար»,- բարեհաջող ավարտի կապակցությամբ հայտարարել է փաստաբան Դանիել Լոուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները