ԱՄՆ-ի ավելի քան կես միլիոն բնակիչներ հոսանքազրկվել են ուժգին ամպրոպի եւ փոթորկի հետեւանքով

20:41   21 Հուլիս 2019    192

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Fox News»-ին, այս հանգստյան օրերին ԱՄՆ-ում ամպրոպները թողել են հազարավոր բնակիչների առանց էլեկտրականության:

Մասնավորապես, եղանակային վատ պայմանների հետեւանքով տուժել են արեւմտյան Միչիգան եւ Վիսկոնսին նահանգների բնակիչները:

Ամպրոպն ուղեկցվել է փոթորկով, որն ուրբաթ եւ շաբաթ տարածվել էր Հարավային Դակոտայից ու Մինեսոտայից դեպի Վիսկոնսին եւ Միչիգան:

Մոլեգնած տարերքի հետեւանքով կիրակի առավոտյան հոսանքազրկվել է ավելի քան 564 000 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները