Ճապոնիայում հեղեղումների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

21:16   21 Հուլիս 2019    194

Ճապոնիայի հարավարևմտյան շրջաններում գտնվող մի շարք բնակավայրերում ավելի քան 110 հազար մարդ է տարհանվել՝ «Դանաս» անվանումն ստացած թայֆունին հաջորդած անձրևներից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է ճապոնական NHK հեռուստաալիքը:

Առաջիկայում հնարավոր վտանգից խուսափելու համար մոտ 245 հազար մարդու կոչ է արվել լքել բնակավայրերը:

Հաղորդվում է, որ ամենամեծ վնասը կրել են Ճապոնիայի կենտրոնական Հոնսյու կղզուց հարավ-արևմուտք գտնվող Հիրոսիմա կղզին և Կյուսու կղզու Ֆուկուոկա բնակավայրը: Այստեղ 4-րդ աստիճանի վտանգ է գրանցվել:

Հաղորդվում է, որ հուլիսի 21-ին Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտրություններ են նշանակված: Կուրումե բնակավայրում, սակայն, անոմալ եղանակային իրավիճակով պայմանավորված, դրանք մեկնարկել են երկու ժամ հետաձգմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները