ԱՄՆ-ը ցանկանում է նոր ռազմական համաձայնագիր կնքել Շրի Լանկայի հետ

21:28   21 Հուլիս 2019    253

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Միացյալ Նահանգները ցանկանում են համաձայնագիր կնքել Շրի Լանկայի հետ հատուկ նշանակության զորքերի միջեւ համագործակցության մասին բյուրոկրատիայից խուսափելու համար եւ մտադիր չէ երկրի տարածքում տեղակայել իր ռազմաբազան, հայտարարել է Շրի Լանկայում ԱՄՆ-ի դեսպան Էլեյնա Թեփլիցը:

Այդ հայտարարությունը դեսպանն արել էր՝ նպատակ ունենալով ցրել երկու երկրների զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի (համաձայնագիրը հայտնի է նաեւ Արտագնա ուժերի մասին համաձայնագիր անունով) շուրջ ստեղծված անհանգստությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՇրիԼանկա  


Վերնագիրի այլ պիտակները