Պորտուգալիայում մոլեգնող անտառային հրդեհները ստիպել են տեղահանել բնակիչներին

21:41   21 Հուլիս 2019    172

Պորտուգալիայի կենտրոնական հատվածում հարյուրավոր հրշեջներ են աշխատում՝ փորձելով մարել անտառային հրդեհները, որոնք ստիպել են բազմաթիվ մարդկանց հեռանալ իրենց տներից:

Ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն, մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Առնվազն 7 հրշեջ ևս վիրավորվել է:

Կաշտելու Բրանկո շրջանում հզոր հրդեհները մարելու համար ուղղաթիռներ են գործարկվում: Շրջանի գյուղերից մեկն ամբողջովին տարհանվել է: Երեք առանձին խոշոր հրդեհներից երկուսն արդեն հաջողվել է վերահսկողության տակ առնել:

Հրդեհները սկսվել են շաբաթ երեկոյան և արագ տարածվել են ուժեղ քամիների պատճառով: Կրակի դեմ պայքարին միացել են բանակայինները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորտուգալիա  


Վերնագիրի այլ պիտակները