Lufthansa-ն վերսկսել է թռիչքները դեպի Կահիրե անվտանգության նկատառումներով ժամանակավոր դադարից հետո

21:53   21 Հուլիս 2019    154

Գերմանիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ Lufthansa-ն, վերսկսել է թռիչքները դեպի Կահիրե, որոնք շաբաթ ժամանակավորապես դադարեցվել էին անվտանգության նկատառումներով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին կիրակի լրագրողներին հայտնել է կոնցեռնի ներկայացուցիչը:

«Օդային հաղորդակցությունը վերականգված է բնականոն ռեժիմում»,-նշել են Lufthansa-ում: Կիրակի նախատեսվում է իրականացնել երկու չվերթ Ֆրանկֆուրտից եւ մեկ չվերթ՝ Մյունխենից:

Շաբաթ ավիափոխադրողը որոշում էր կայացրել անհապաղ դադարեցնել չվերթները մինչեւ պարզվի իրավիճակը անվտանգության առումով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Lufthansa  


Վերնագիրի այլ պիտակները