Գերագույն ռադա է անցնում 5 կուսակցություն․ առաջատարը «Ժողովրդի ծառան» է

22:05   21 Հուլիս 2019    175

Ուկրաինայում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին։

Ազգային exit-poll-ի տվյալներով՝ Գերագույն ռադա է անցնում 5 կուսակցություն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։ Առաջատարը «Ժողովրդի ծառա» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 43.9 տոկոսը։

«Ընդդիմադիր հարթակի» օգտին քվեարկել է ընտրողների 11.5 տոկոսը, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության օգտին՝ 8.9 տոկոսը, «Բատկիվշինայի» օգտին՝ 7.6 տոկոսը, «Գոլոս» կուսակցության օգտին՝ 6.3 տոկոսը: Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները