ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը համաշխարհային սպառնալիք է. Զարիֆ

22:37   21 Հուլիս 2019    209

ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը համաշխարհային սպառնալիք է, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես գտնվում եմ Կարակասում, Վենեսուելա, «Չմիավորման շարժման» բյուրոյի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար, որը միակողմանի գործողություններին համաշխարհային պատասխան ենթադրող միջոցառում է»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

«Աշխարհի հետ Իրանի համագործակցության շրջանակներում մենք չենք ցանկանում փոխել երկրների ռեժիմները, միեւնույն ժամանակ յուրաքանչյուր երկրի ժողովուրդն ինքն է որոշում չամրապնդել իրենց դիրքերը»,-հավելել է նա:

Զարիֆը ժամանել է Կարակաս «Չմիավորման շարժման» բյուրոյի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար, որն անցկացվում է հուլիսի 20-21-ին:

Ակնկալվում է, որ բացի «Չմիավորման շարժման» բյուրոյի նախարարական հանդիպման ընթացքում ելույթից, Զարիֆը կանցկացնի երկկողմանի հանդիպումներ իր գործընկերների հետ գագաթնաժողովի շրջանակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զարիֆ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները