ԱՄՆ-ն պատրաստվում է պաշտպանել Մերձավոր Արեւելքը

22:44   21 Հուլիս 2019    346

ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը մշակում է միջազգային ռազմական օպերացիա, որը ունի «Պաշտպան» անվանումը, եւ որը կապահովի Մերձավոր Արեւելքում նավագնացության անվտանգությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, օպերացիան միտված է ապահովելու կայունությունը ծովում եւ լարվածության նվազեցումը Արաբական ծոցի, Օրմուզի նեղուցի, Օմանի ծոցի եւ Բաբ էլ-Մանդեպի նեղուցի շրջաններում։

Օպերացիայի նախապատրաստության մասին հայտարարվել է այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ իրանցի զինվորականները բրիտանական լցանավ են գրավել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները