Microsoft-ը հոլոգրամ-թարգմանիչ է ցուցադրել

22:53   21 Հուլիս 2019    283

Microsoft-ը Microsoft Inspire կոնֆերանսում ելույթ ունեցող հոլոգրամ-թարգմանիչ է ցուցադրել, որը ստեղծված է HoloLens 2 ընդլայնված իրականության ակնոցների համար, հաղորդում է The Verge-ը:

Նախկինում Microsoft-ն արդեն ցուցադրել է իր առաջընթացը հոլոգրաֆիկ պատկերների ստեղծման գործում, սակայն մի լեզվից մյուսին թարգմանությունը հանրությանը ներկայացվել է առաջին անգամ, այն իրականացվում է HoloLens վիրտուալ իրականության հիման վրա:

Նոր ցուցադրությունում ընկերությունը հոլոգրամը լրացրել է թարգմանությամբ: Այդ նպատակով հետազոտողներն օգտագործել են text-to-speech տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս թարգմանել ձայնագրված տեքստը բանախոսի ձայնով, նույնիսկ մեկ այլ լեզվով:

Ներկայացման համար ընկերության կողմից օգտագործվող խոսքի տեխնոլոգիաների վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն տրամադրվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները