Նշվում է, որ Եգիպտոսի առաջնորդը հրաման է ստորագրել հուլիսի 25-ից արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
« Երկրի զինված ուժերը եւ ազգային ոստիկանությունը պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները ահաբեկչությանը հակազդելու եւ դրա ֆինանսավորման աղբյուրները վերացնելու, ամբողջ երկրում անվտանգությունն ապահովելու եւ ամրապնդելու, պետական սահմանները, ինչպես նաեւ հանրային եւ քաղաքացիների մասնավոր սեփականությունը պաշտպանելու ուղղությամբ»,-ասվում է Եգիպտոսի նախագահի ստորագրած հրամանում:
Հուլիսի 11-ին Եգիպտոսի խորհրդարանը հաստատել էր աս Սիսիի առաջարկը երկրի ամբողջ տարածքում արտակարգ դրությունը եռամսյա ժամկետով երկարաձգելու մասին: Դա արդեն նմանատիպ տասներորդ որոշումն է Եգիպտոսում, որն առաջարկել է հանրապետության նախագահը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ