Կրուիզային նավը փրկել է 111 միգրանտների կյանքը Միջերկրական ծովում

09:13   22 Հուլիս 2019    284

Հունաստանի ափերի մոտ Marella Discovery կրուիզային նավն ընդունել է 111 միգրանտների, որոնց թվում եղել են 33 անչափահասներ:

Այդ մասին հայտնել է հունական ափային անվտանգությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իտալիա ուղեւորվող փախստականներով նավը սկսել է խորտակվել նախօրեին հունական Պելոպոնես թերակղզուց դեպի արեւմուտք շուրջ 40 ծովային մղոն հեռավորության վրա: Հայտնի չէ, թե որ երկրներից էին փախստականները: Բոլոր փրկվածները ժամանել են հունական Քալամաթի քաղաքի նավահանգիստ:

Այն պահից, երբ երկրները, որոնց միջով անցնում է այսպես կոչված բալկանյան երթուղին, խստացրել էին իրենց սահմանների պահպանությունը, բազմաթիվ միգրանտներ փորձում են հասնել Հունաստանից կամ Թուրքիայից դեպի Իտալիա ծովային ճանապարհով:

Ավելի վաղ՝ հուլիսի 21-ին, «Բժիշկներ առանց սահմանների» եւ SOS Méditerranée բարեգործական կազմակերպությունները հայտարարել էին Միջերկրական ծովում փրկարարական առաքելության վերսկսման մասին:

Հուլիսի վերջին այդ պարտականությունը կստանձնի Ocean Viking նավի անձնակազմը, որը կփոխարինի Aquarius նավին, որն ավելի վաղ զրկվել էր Ջիբլարթարի եւ Պանամայի դրոշի ներքո երթեւեկելու իրավունքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները