Զելենսկին Պուտինի հետ փոխըմբռնման հույս է հայտնել

09:29   22 Հուլիս 2019    333

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության հույս է հայտնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ Ուկրաինայի նախագահն այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել, երբ հայտնի են դարձել Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների առաջին արդյունքները։

Նրա խոսքով՝ ինքը և Պուտինը կկարողանան փոխըմբռնում գտնել։ Զելենսկուն այդպես է թվացել վերջինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Բացի այդ, Զելենսկին ընդհանուր առմամբ դրական է գնահատել Պուտինի հետ շփումը և ուկրաինացի ծովայինների վերադարձը առաջնահերթ խնդիր անվանել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները