Իրանն անմիջականորեն սպառնում է Արևմտյան կիսագնդի երկրներին․ Բոլթոն

09:36   22 Հուլիս 2019    376

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Իրանն անմիջականորեն սպառնում է Արևմտյան կիսագնդի երկրներին։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, որ Իսլամական Հանրապետությունը և լիբանանյան շիա «Հըզբոլլահ» կուսակցությունը օգնում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Բոլթոնը գրել է Twitter-ի իր էջում։

«Մենք կշարունակենք բացահայտել Մադուրոյի աջակիցներին և Արևմտյան կիսագնդում գործունեություն ծավալելու Իրանի ջանքերը»,-ասվում է հայտարարությունում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Բոլթոն  


Վերնագիրի այլ պիտակները