Զելենսկու կուսակցությունը Ռադայի ընտրություններում հավաքում է ձայների շուրջ 42 տոկոսը

09:45   22 Հուլիս 2019    244

Նախագահամետ «Ժողովրդի ծառա» կուսակցությունը Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններում 20․75 տոկոս քվեաթերթիկների մշակումից հետո հավաքել է ձայների 41․98 տոկոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կուսակցական ցուցակների համաձայն՝ խորհրդարանում 5 կուսակցություն կհայտնվի։

Երկրորդ տեղում է «Ընդդիմադիր հարթակ-Կյանքի համար» կուսակցությունը՝ 12․55 տոկոսով։ 5 տոկոսանոց շեմը հաղթահարում են նաև նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական հանդուրժողականություն» (8․6 տոկոս), Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» (8․38 տոկոս) և երաժիշտ Սվյատիսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունները՝ ձայների 6․33 տոկոսով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները