Թրամփը շնորհավորել է Նեթանյահուին Իսրայելի վարչապետի պաշտոնը ստանձնելու ռեկորդի կապակցությամբ

09:56   22 Հուլիս 2019    203

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին շնորհավորել է երկրի վարչապետի պաշտոնը ստանձնելու ռեկորդի կապակցությամբ։

«Շնորհավորանքներ Բիբի Նեթանյահուին այն կապացությամբ, որ բոլորից ամենաերկարն է ստանձնել Իսրայելի վարչապետի պաշտոնը»,-Twitter-ի իր էջում գրել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նշել է, որ այդ տարիներին Իսրայելը տեխնոլոգիական վերնախավ է դարձել՝ համաշխարհային կարգի տնտեսությամբ։

Նշենք, որ 60-ամյա քաղաքական գործիչն այդ պաշտոնում է արդեն 4876 օր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները