Հնդկաստանի հյուսիսում կայծակի հարվածից ավելի քան 30 մարդ Է զոհվել մեկ օրում. NDTV

10:18   22 Հուլիս 2019    489

Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգում հուլիսի 21-ին առնվազն 32 մարդ Է զոհվել կայծակների հարվածներից, որոնք հարուցել են հզոր մուսոնային տեղատարափ անձրեւներն՝ ամպրոպներով:

Ինչպես հուլիսի 22-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը, եւս 13 մարդ վնասվածքներ Է ստացել կայծակի հարվածից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ այդ տեղեկատվության՝ ամենից շատ զոհեր են արձանագրվել Քանփուր եւ Ֆաթեհփուր քաղաքների շրջանում՝ հինգական մարդ: Նահանգի կառավարությունը հայտարարել Է զոհվածների եւ տուժաների ընտանիքներին օգնություն հատկացնելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները