Նյու Յորքում ավելի քան 50 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել

10:26   22 Հուլիս 2019    220

Նյու Յորքում ավելի քան 50 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել, գրում է Hayatsk.info-ն՝ Con Edison էներգետիկ ընկերությանը հղումով:

Ընկերության տվյալներով՝ էլեկտրաէներգիայի բազմաթիվ անջատումներ են գրանցվել Բրուքլինի հարավ-արևելքում: Հաղորդվում է, որ ընկերությունն այժմ աշխատում է խնդիրների վերացման ուղղությամբ, որպեսզի մինչև վաղը էլեկտրականությունը լիովին վերականգնվի:

Ավելի վաղ էլեկտրականության անջատումներ էին գրանցվել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ շոգ եղանակին օդորակիչների զանգվածային օգտագործման պատճառով ցանցային ծանրաբեռնվածություններ են գրանցվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները