Ֆլորիդայի լողափում կայծակի հարվածից 8 մարդ է տուժել

10:45   22 Հուլիս 2019    332

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի լողափում կայծակի հարվածից 8 մարդ է տուժել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Ֆլորիդայի Քլիրուոթեր քաղաքի լողափում գտնվող մարդկանց համաձայն՝ ուժեղ կայծակից հետո մարդիկ կա՛մ ընկել են, կա՛մ մի կողմ նետվել:

Հաղորդվում է, որ տուժածներից մեկի մոտ սրտի կանգ է գրանցվել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, ևս յոթ մարդ թեթև վնասվածքներ է ստացել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանցից երեքը հոսպիտալացումից հրաժարվել են:

Տուժածների թվում կա երկու օտարերկրացի զբոսաշրջիկ, որոնց ազգությունը չի նշվում, ինչպես նաև ջրային մոտոցիկլետների վարձույթով զբաղվող ընկերության երեք աշխատակից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆլորիդա  


Վերնագիրի այլ պիտակները