Մեքսիկայում բարի այցելուների վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով հինգ մարդ Է զոհվել. EFE

10:53   22 Հուլիս 2019    285

Առնվազն հինգ մարդ Է զոհվել եւ վեցը՝ վիրավորվել Մեքսիկայում Ակապուլկո առողջավայրի (Գոռերոյի արեւմտյան նահանգ) զբոսաշրջային գոտու բարերից մեկում այցելուների վրա անհայտ անձանց հարձակվելու հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 21-ին այդ մասին հաղորդել Է EFE գործակալությունը:

Հարձակման մասնակիցները փախել են հանցագործության վայրից, ոստիկանությանը հաջողվել Է ձերբակալել մեկ մարդու, որին կասկածում են բարի վրա հարձակմանը մասնակցելու մեջ:

Իշխանություններն սկսել են պատահարի հանգամանքների հետաքննությունը: Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն առայժմ վարկածներ չեն առաջադրել դատասանի հնարավոր շարժառիթների մասին:

Մեքսիկան վերջին մի քանի տարում բռնության արտասովոր ծավալում Է ապրում: Անցյալ տարի երկրում սպանվել Է ավելի քան 33,3 հազար մարդ, ընացիկ տարում իրադրությունը շարունակում Է վատթարանալ:

Պաշտոնական տվյալնենրի համաձայն՝ հունվարից մինչեւ մայիս հանցագործների զոհ Է դարձել 14,13 հազար մարդ՝ 5,2 տոկոսով ավելի, քան 2018 թվականի նույն ժամանակամիջոցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները