Ադրբեջանը նշում է Ազգային տպագրության օրը

09:00   22 Հուլիս 2019    275

Հարուստ պատմական, առաջադիմական ու փառավոր ավանդույթներ ունեցող Ադրբեջանի ազգային տպագրությունը հուլիսի 22-ին նշում է իր 144-ամյակը:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, 1875 թ. հուլիսի 22-ին մեծ լուսավորիչ ու հրատարակիչ Հասան բեկ Զարդաբիի կողմից «Էքինչի» պարբերականի հրատարակմամբ հիմնադրված ազգային տպագրությունը՝ Ադրբեջանում միշտ եղել է երկրի հասարակական-քաղաքական կյանքի առաջադեմ մտահղացումների խոսափողը, դարաշրջանի հայելին:

Ադրբեջանում գործում են հարյուրավոր ԶԼՄ-ներ: Մեր քաղաքացիները ավելի քան 30 ամենօրյա, գրեթե 100 շաբաթական պարբերականների, հանրապետական նշանակության 8 հեռուստաալիքների՝ այսինքն ողջ հանրապետությունում իր հաղորդումները հեռարձակվող հեռուստաալիքների, 14 տարածաշրջանային հեռուստաալիքների և համացանցի միջոցով ազատ հետևում են աշխարհում տեղի ունեցող բոլոր գործընթացներին:

Ադրբեջանում օրեցօր աճում է համացանցից օգտվողների թիվը:

Իր հերթին նախագահ Իլհամ Ալիևը մի շարք հրամանագրեր ու կարգադրություններ է ստորագրել, որոնք ծառայում են հասարակության շրջանում մամուլի դիրքերի ամրապնդմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները