Թերեզա Մեյն այսօր արտահերթ նիստ կգումարի

11:00   22 Հուլիս 2019    274

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Թերեզա Մեյն այսօր արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու համար 3 օր առաջ Իրանի կողմից բրիտանական դրոշի ներքո նավարկող լցանավի՝ կալանքի տակ վերցնելու հարցը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է BBC-ն:

Ավելի վաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ուղարկված նամակում բրիտանական կողմը հայտարարել էր, որ լցանավը գտնվել է Օմանի՝ Իրանի վերահսկողության տակ չգտնվող տարածքային ջրերում:

Իրանական կողմը հայտարարել է, որ լցանավի անձնակազմի 23 անդամները գտնվում են նավի վրա և իրենց լավ են զգում: Նրանք նաև հայտարարել են, որ անձնակազմի ճակատագիրը կախված է նրանց՝ Իրանի իշխանությունների հետ համագործակցության պատրաստակամությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԹերեզաՄեյ  


Վերնագիրի այլ պիտակները