Կոտրել են Սքոթլենդ Յարդի կայքը, էլ-փոստի հասցեն եւ թվիթերյան էջը

11:25   22 Հուլիս 2019    212

Ցանցահանները կոտրել են Սքոթլենդ Յարդի կայքը, էլ-փոստի հասցեն եւ թվիթերյան օգտահաշիվը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The Independent-ը։ Ցանցահենները թվիթերյան հաշվում տեղադրել են վիրավորական ատահայտություններով գրություններ եւ կատակային նորություններ, ինչպես նաեւ՝ կեղծ հայտարարություններ։

Սքոթլենդ Յարդի մամուլի խոսնակ Ռոյ Սմիթը իր թվիթերյան էջում գրել է, որ ներկայումս բրիտանական ոստիկանությունը անում է ամեն բան՝ իր օգտահաշիվների հանդեպ վերահսկողությունը վերականգնելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սքոթլենդ-Յարդ  


Վերնագիրի այլ պիտակները