Իրանը ՌԴ դեսպանությանը հայտնել է, որ չի կարող ազատ արձակել ռուսաստանցի նավաստիներին

12:30   22 Հուլիս 2019    336

Իրանական իշխանությունները հայտարարել են, որ չեն կարող ազատ արձակել բրիտանական Stena Impero նավթատար նավի անձնակազմի անդամ հանդիսացող ռուսաստանցիներին և մյուսներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է РИА Новости-ն` ՌԴ դիվանագիտական առաքելությանը հղումով:

Նշվում է, որ Իրանի կառավարությունը հայտնել է Թեհրանում ՌԴ դեսպանությանը, որ ազատ չի արձակի ռուսաստանցիներին, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել:

Коммерсантъ-ը, դեսպանատան մամուլի խոսնակ Անդրեյ Գանենկոյին հղումով, գրում է, որ Թեհրանում ՌԴ դեսպանությունը շարունակում է աշխատել նավաստիների հետ կապ հաստատելու ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները