Ինչ է անելու Դոնալդ Թրամփը, եթե վերընտրվի որպես ԱՄՆ նախագահ

12:45   22 Հուլիս 2019    309

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե ինչ է անելու այն բանից հետո, եթե հաջորդ տարի տեղի ունենալիք նախագահական ընտրություններում վերընտրվի նախագահի պաշտոնում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Washington Post-ը։ Ըստ հրապարակման, նախագահ Թրամփը մտադիր է կրճատել ԱՄՆ պետական բյուջեի ծախսերը։ Նա նկատել է, որ հատկապես ցանկանում է մի քանի վարչություններ լիկվիդացնել։

Սակայն դա կանի, եթե Ներկայացուցիչների պալատում հանրապետականները վերադարձնեն վերահսկողությունն իրենց ձեռքը։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում տեղի են ունենում հաջորդ տարի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները