ՌԴ-ում կխստացնեն ուղեբեռ անցկացնելու կարգը

13:28   22 Հուլիս 2019    148

Ռուսաստանում կփոփոխվի սահմանով ուղեբեռ անցկացնելու կարգը։

Նշվում է, որ այսուհետ ուղևորներն ուղեբեռում կկարողանան անցկացնել առավելագույնը 5 կգ միրգ ու բանջարեղեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բացի այդ, ռուսաստանցիներն իրավունք չեն ունենա երկիր ներկրել երեք փունջ ծաղկից ավելին՝ առանց ֆիտոսանիտարական վկայագրերի։

Հստակեցվում է, որ դրա բացակայության պարագայում արտադրանքը կա՛մ հետ կվերադարձնեն, կա՛մ կոչնչացնեն սեփականատիրոջ հաշվին։

Կխստացվեն նաև ֆիտոսանիտրական ռիսկով մթերքի ներկրման կարգերը։ Խոսքն արևադարձային մրգերի, ինչպես նաև ծիրանի, բալի, սալորի և ցիտրուսային մրգերի մասին է։

Ավելին, կխստացվի նաև ընկուզեղենի և մի շարք բանջարեղենի ներմուծման կարգը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները