Ճապոնիայում հրապարակվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները

13:15   22 Հուլիս 2019    179

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի գլխավորած կուսակցությունը հաղթել է երկրի խորհրդարանի խորհրդականների վերին պալատի ընտրություններում։

Նշվում է, որ կոալիցիան չի կարողացել ստանալ տեղերի 2/3-ը, որն անհրաժեշտ է Սահմանադրությունը վերանայելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ընդհանուր առմամբ, Լիբերալ-դեմոկրատական և «Կոմեյտո» կուսակցությունների կոալիցիան ստացել է 141 տեղ, ընդդիմությունը և այլ կուսակցություններ՝ 104։

«Կարծում եմ՝ մենք երկրի ժողովրդից մանդատ ենք ստացել, որպեսզի քաղաքական կայունության հիման վրա միջոցառումները հաստատակամորեն առաջ մղնեք և դրա վրա հենվելով՝ դիվանագիտություն վարենք ու պաշտպանենք պետության շահերը։

Մենք ցանկանում ենք արդարացնել այդ սպասելիքները»,-ասել է Աբեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները