Իրանն անմիջականորեն սպառնում Է Արեւմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը. Բոլթոն

14:07   22 Հուլիս 2019    113

Իրանը եւ լիբանանյան շիաների «Հըզբոլլահ» կազմակերպությունն օգնություն են ցույց տալիս Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին եւ անմիջականորեն սպառնում են Արեւմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը:

Հուլիսի 21-ին համապատասխան հաղորդագրությունը Twitter-ում զետեղել Է ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա պնդում Է, որ Իրանը եւ «Հըզբոլլահն» օժանդակում են Բոլիվարյան Հանրապետությունում Մադուրոյի կողմից իրականացվող «անմեղ վենեսուելացիների ռեպրեսիաներին, խոշտանգումներնին եւ սպանություններին, ինչպես նաեւ անմիջականորեն սպառնում են տարածաշջանի անվտանգությանը»:

«Մենք կշարունակենք մերկացնել Մադուրոյի զինակիցներին եւ Արեւմտյան կիսագնդում իր գործունեության իրականացման՝ Իրանի ջանքերը»,- եզրափակել Է Բոլթոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները