Ֆրանսիայի նախագահը եւ վարչապետը պլանավորվում են փոխել կառավարության կազմը. Parisien

14:15   22 Հուլիս 2019    154

Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը եւ երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը կարող են սեպտեմբերին կառավարության կազմում փոփոխություններ կատարել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հուլիսի 22-ին հաղորդել Է Le Parisien թերթը՝ վկայակոչելով պետության եւ կառավարության ղեկավարների խորհրդականների տեղեկություններն՝ առանց նշելու նրանց ազգանունները: «Թե՛ նախագահը, թե վարչապետը լիակատար չափով իրենց հաշիվ են տալիս, որ անհրաժեշտ Է փոփոխություններ կատարել նախարարների կաբիենտում:

Դա պարտադիր պայման Է, որպեսզի նոր եռանդ հաղորդվի բարենորոգումների իրականացման գործընթացին»,- հրատարակությանը հայտարարել Է Ելիսեյան պալատի խորհրդականներից մեկը: Մանտինիոնի պալատի ներկայացուցիչը հայտնել Է, որ վարչապետը, «ոգեշնչված կառավարության ուղեգծի մասին՝ հունիսի 12-ի իր ճառի հաջողությամբ՝ իր մերձավոր շրջապատի հետ ակտիվորեն աշխատում Է կառավարության կազմի փոոխման հարցի վրա»:

«Նա մտադիր Է, այդ կերպ նոր ուժեր տալով կառավարությանը, ակտիվացնել նրա գործողությունը եւ հաջողության հասնել մի ամբողջ շարք ուղղություններով»,- նշել Է աղբյուրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները