Ստամբուլում հրդեհ է բռնկվել զբոսանավի վրա

14:22   22 Հուլիս 2019    149

Ստամբուլում, Բոսֆորի նեղուցում հրդեհ է բռնկվել ուղեւորներ տեղափոխող զբոսանավի վրա։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքը տեղի է ունեցել Սկյուտարի շրջանի մոտակայքում։

Ուղեւորները ջուրն են նետվել նավից, փրկվելու համար։ Կրակը հնարավոր է եղել հանգցնել, սակայն զբոսանավն ամբողջովին այրվել է։ Նավի մնացորդները տեղափոխել են ափ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստամբուլ  


Վերնագիրի այլ պիտակները