Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են. կա 45 վիրավոր

14:29   22 Հուլիս 2019    160

Հոնկոնգում շարունակվում են բազմահազարանոց ցույցերն ընդդեմ արտահանձնման մասին օրենքի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Russia Today-ը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են նաև Հոնկոնգի վարչական ղեկավար Քերի Լամի հրաժարականը:

Ակցիայի ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր, ինչին ի պատասխան՝ վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:

Տեղի լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ մի քանի տասնյակ մարդիկ դիմակներով և սպիտակ շապիկներով հարձակվել են մետրոյի կայարաններից մեկում գտնվող ակցիայի մասնակիցների վրա և ծեծի ենթարկել նրանց: Տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ է ստացել 45 մարդ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները