Պորոշենկոյի և Տիմոշենկոյի կուսակցությունները պարտություն են կրում միամանդատ ընտրատարածքներում

14:37   22 Հուլիս 2019    148

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» եւ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունները Գերագույն ռադայի ընտրություններում ամենուրեք պարտություն են կրում միամանդատ ընտրատարածքներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես վկայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մշակված արձանագրությունների 50 տոկոսի՝ ՏԱՍՍ-ի կատրած վերլուծութայան արդյունքները, երկրի նախկին ղեկավարի քաղաքական ուժն առայժմ ստանում է սոսկ մեկ պատգամավորական տեղ, «Բատկիվշչինան»՝ երկու։

Միամանդատ ընտրատածքներում ընտրողները քվեարկել են հիմնականում «Ժողովրդի ծառա» նախագահամետ կուսակցության թեկնածուների եւ ինքնառաջադրվածների օգտին: «Ժողովրդի ծառան» հաղթում է (199-ից) 121 ընտրատարածքներում, ինքնառաջադրվածները՝ 48 ընտրատարածքներում:

«Ընդդիամդիր պլատֆորմ – Հանուն կյանքի» կուսակցությունը հաղթանակ է տանում յոթ ընտրատարածքներում:

Այսպիսով, «Ժողովրդի ծառան» որը 122 տեղ է ստացել կուսակական ցուցակներով, միամանդատների հետ մեկտեղ կարող է 243 պատգամավորական մանդատի, այսինքն՝ միակուսակցական մեծամասնության հույս ունենալ:

«Ընդդիմադիր պլատֆորմ – Հանուն կյանքի» կուսակցությունն ստանում է 44 մանդատ, որից 37-ը՝ կուսակցության ցուցակներով: «Եվրոպական համերաշխությունը» կարող է Ռադայում ներկայացված լինել 26 պատագամավորներով: «Բատկիվշչինան եւ «Ձայնն» ստանում են համապատասխանաբար 25 եւ 20 տեղ:

Մյուս կուսակցությունների թեկնածուները հաղթել են 10 միամանդատ ընտրատարածքներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո   Տիմոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները