ԱՄՆ-ն Իրանի դեմ իրականացվող տնտեսական ահաբեկչությունը «պատժամիջոց» է անվանում. Զարիֆ

15:03   22 Հուլիս 2019    463

ԱՄՆ-ի կողմից կիրառվող «պատժամիջոց» եզրույթը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դիտարկել է Իրանի դեմ իրականացվող տնտեսական պատերազմի համատեքստում, որը, ըստ նրա, օրենքները շրջանցելու, այլ ոչ թե դրանց իրագործումն ապահովելու համար է կիրառվում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է Չմիավորւած երկրների շարժման ԱԳ նախարարների խորհրդաժողովում:

Իրանի ԱԳ նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Չմիավորված երկրների շարժման խորհրդաժողովում իր ելույթի որոշ հատվածներ, որում պարզաբանել է, թե ինչպես է ԱՄՆ-ը շահարկում «պատժամիջոցներ» եզրույթը՝ Իրանի դեմ իրականացվող տնտեսական ահաբեկչությունն արդարացնելու համար:

Ըստ նրա՝ ահաբեկչություն` նշանակում է խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնության եւ սպառնալիքի կիրառման միջոցով քաղաքական նպատակների իրագործում:

«Հենց այդ պատճառով էլ Իրանին տնտեսական ահաբեկչության ենթարկող ԱՄՆ-ի գործողությունները «պատժամիջոցներ» չենք կարող անվանել, քանի որ դրանք միտված են խախտելու օրենքները»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը:

Զարիֆի համոզմամբ` անհրաժեշտ է դադարեցնել «պատժամիջոցներ» եզրույթի գործածությունը, քանի որ այդ եզրույթն ունի օրինական իմաստ, այն անհրաժեշտ է կիրառել սահմանված օրենքների իրագործումն ապահովելու, այլ ոչ թե դրանք շրջանցելու համար:

Իրանի ԱԳՆ ղեկավարը հստակեցրել է. «Իրանը չի բանակցի ահաբեկիչների հետ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները